10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքերը պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքին

Թագուհի Մարկոսյանի պատմությունը

1909 թ., գյուղ Ալի

Էմմա Մարկոսյանը ներկայացրել է իր հոր տատի՝ Թագուհի Մարկոսյանի պատմությունը: Նա 6 տաարեկան երեխա է եղել, երբ մայրը նրան հանձնել է ամերիկյան որբանոց՝ խոստանալով վերադառնալ: Սակայն մինչև մոր վերադարձը Թագուհին բազմաթիվ դաժանությունների է ականատես եղել, գրում է armeniangenocide100.org-ը:

«Վեց տարեկան երեխա էի, երբ մայրս ինձ հանձնեց ամերիկյան որբանոց և խոստացավ վերցնել: Որբանոցի ցանկապատից այն կողմ հայկական եկեղեցի կար, որտեղ հաճախակի երևում էին թուրքերը և խոշտանգում հայ գերիներին` կանանց ու երեխաներին: Այդ փափախավոր մարդիկ, երբ ատամները կրճտացնելով ցանկապատից ներս էին նայում, մենք, սարսափահար ճչալով, փախչում էինք: Մի անգամ էլ որբերից մեկը` Սաքոն, մեզ կանչեց, որ գաղտնի նայենք ցանկապատից այն կողմ:

Սարսափելի էր…Այդ վայրի մարդիկ պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքին…Ես ուշաթափված ընկա: Երբ աչքերս բացեցի, մահճակալի շուրջը հավաքված որբերի վախեցած հայացքներն էին և սարսափներով լեցուն պատմությունները…Փակեցի ականջներս և գոռացի»,- այս պատմությունը պատմել է հորս տատիկը: Ջարդերից հետո մայրը նրան գտել է և միասին տեղափոխվել են Բասարգեչար գյուղ,ամուսնացել է Մարկոսյան Եղիշեի հետ, ունեցել 11 երեխա: Մահացել է 1990 թվականին:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ