02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ենթարկվել են պատասխանատվության. Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2015թ-ի ծրագիրը ներկայացնելով ԱԺ-ում՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք բաժիններից՝ մրցակցային իրավիճակի վերլուծություն, այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն 2015թ-ին և այն միջոցառումները, որոնք իրականացվելու են մրցակցային իրավիճակը բարելավելու համար:

Շաբոյանը հայտնեց, որ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել գերիշխող դիրքի չարաշահումների ուղղությամբ տարբեր ոլորտներում, և չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության: Շաբոյանը հատկապես շեշտեց երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված ուսումնասիրությունը, որն ըստ նրա՝ ցույց է տաիս, որ վերջին տարիներին Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրման սակագներն որոշ ժամանակում ավելի բարձր են, քան ծախսերը:

Անբարեխիղճ մրցակցության մասով  հիմնական բացահայտումները վերաբերել են անբարեխիղճ գովազդին: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս շատ դեպքերում տնտեսվարողները ուռճացված տեղեկություններ են ներկայացնում»,-ասաց նա և նշեց, թե նման 13 դեպք է բացահայտվել: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ կարևոր բացահայտում էր հատկապես Արմենթելի անբարեխիղճ մրցակցային գովազդը մյուս բջջային օպերատորների դեմ: Շաբոյանը նշեց, թե 20 մլրդ-ի չափով տուգանել են ընկերությանը, ով թեև բողոքարկել է, սակայն ի վերջո ամբողջությամբ վճարել է: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ