11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեռ պետք է ուսումնասիրվի զինծառայողի անձը, ընտանեկան կարգավիճակը

«Տեսանյութը դեռ ուսումնասիրվում է, ինչպես նաև պայմանագրային զինծառայողի սահմանը հատելու դեպքը, անցնելու պատճառները պարզվում են. այս պահին չեմ կարող անպատասխանատու հայտարարություններ անել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի միջադեպին ու ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեսանյութին:

Նազարյանը նշեց, որ դեռ պետք է ուսումնասիրվի զինծառայողի անձը, ընտանեկան կարգավիճակը, փոխհարաբերությունները ծառայակիցների հետ և բազմաթիվ այլ պատճառներ, որից հետո հնարավոր կլինի հստակ ասել ամեն ինչ: Հարցին՝ հնարավոր է զինծառայողը հոգեկան շեղումներ ունեցած լինի, ինչն էլ հանգած լինի սահմանը հատելուն, փոխնախարարը նկատեց.

«Դուք ուզում եք, որ ինքը հոգեկան շեղում ունեցած լինի՞… Դեպքը տեղի է ունեցել երեկ, ես որևէիցե պատճառ չեմ կարող ասել, որովհետև ասածս կլինի ոչ ճշմարիտ, ոչ հավաստի»: Փոխնախարարը հավաստիացրեց, որ հնարավորության շրջանակում կատարվում է առավելագույնը, որպեսզի պաշտպանվեն սահմանները. «Հիմա լարվածություն կա, բայց վիճակը վերահսկվում է»,-նշեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է պատերազմ վերսկսվի, քանի որ նախագահ Սարգսյանն էլ չի բացառել պատերազմ վերսկսելու հանգամանքը, փոխնախարարը նկատեց. «Չեմ կարծում պատերազմ վերսկսվի.. Ձեռնտու չէ իրենց. մենք խաղաղ կարգավորման գործընթացում ազնիվ ենք ողջ գործընթացում, անում ենք ամեն ինչ, որ խաղաղ գործընթացը պահպանվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ