Նախագահն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Հանրապետության Նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր: […]





































