12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ը դեռ սպասում է

«ԲՀԿ-ը սպասում է սահմանադրական բարեփոխումների փաթեթի երկրորդ տարբերակին: Մինչև չլինի երկրորդ տեքստը, մենք կպահպանենք մեր նախկին տեսակետը: Կլինի երկրորդը, կքննարկենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձավ նախագահի հետ հանդիպմանը. «Նաև այդ հանդիպման արդյունքում հստակ պարզ դարձավ, որ կան մտահոգություններ՝ այդ փոփոխությունների հետ կապված:

Չենք բացառում նաև, որ ԱԺ կուղղարկվի երկրորդ տեքստը`կիսանախագահականի մասով: Կներկայացվի, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի վերջնական կարծիք արտահայտել»: Խորհրդարանական մոդելի դեպքում, պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ի համար դեռ անհասկանալի և անհստակ է`ով կլինի պետության անվտանգության երաշխավորը`անմանդատ նախագահը, ԱԺ նախագահը, թե վարչապետը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ