04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ավստրալիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ապրիլի 24-ին Ստամբուլում մասնակցելու է  Դարդանելի ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններին, գրում է   Ermenihaber.am-ը:

 

«Ակոս» թերթը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Ավստրալիայի կառավարությունը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին պաշտոնապես ներկայացված չի լինելու:

 

Ստամբուլում անկացվելիք միջոցառումներին Ավստրալիայի վարչապետի մասնակցությունը հաստատվել է  Ավստրալիայի արտգործնախարարության կողմից, որի տարածած հայտարարության մեջ նման որոշում կայացնելու պատճառների մասին ոչինչ չի նշվում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Սլովենիայի մայրաքաղաքում հայտարարել էր, որ արդեն 30 երկրների նախագահներ ու վարչապետներ հաստատել են իրենց մասնակցությունը Ստամբուլում անցկացվելիք Գալիպոլիի միջոցառումներին:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ