28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել են ապօրինի շինարարության դեպքեր

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ

Ինչպես գիտեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ: Բնականաբար Հայաստանում մարդիկ կգտնվեն, որ կսկսեն ելույթներ ունենալ առ այն, որ դա շատ կարևոր է և մեզ պետք է օր առաջ ազատվել ազգային դրամից: Մինչ այդ մարդկանց ելույթները լսելը, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանի […]

Կցրտի

Մարտի 12-ին , 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-15-ին կնվազի 3-4 աստիճանով:

Հրդեհ «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կազանի կենտրոնում գտնվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է LifeNews-ը: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնում տեղակայված սրճարանում եւ տարածվել ողջ տարածքով մեկ: Հրդեհի պահին առեւտրի կենտրոնում մոտ 200 մարդ է գտնվել: Տեղեկություններ կան, որ հրդեհը կարող էր կազմակերպված լինել, քանի որ առեւտրի […]

Վարչապետը Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչը նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, […]

Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածությունն անհետևանք չի մնա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ […]

«Ով և ինչ է կորցրել Բաքվում, որ մի հատ էլ օլիմպիադա է գնում»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀԱՕԿ-ի որոշումը մասնակցել Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպական մարզական խաղերին: «Ուզում եմ հասկանալ, թե ով եւ ինչ է կորցրել Բաքվում, որ մի հատ էլ օլիմպիադա է գնում: Ես որ միշտ խաղարար նախաձեռնությունների կողմնակից եմ, համարում եմ, որ այդ օլիմպիադան պետք է բոյկոտվի. պետք է բոյկոտվի […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի, ՀՅԴ-ի հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների […]

Ականատես. «Թուրքերը շուկայում հայերեն գրքերն օգտագործում էին պանիր փաթեթավորելու համար»

Թուրք լրագրող, սյնակագիր Սերդար Քորուջուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը, գրում է  Ermenihaber.am-ը: «Ակոս» թերթում հրապարակված «1915-ին հայկական գրքերի մեջ պանիր էին փաթաթում» վերտառությամբ հոդվածում Քորուջուն, անդրադառնալով Ստամբուլում դասական արվեստի ցուցադրության բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի ելույթին, գրել է. «Էրդողանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից Սիրիայում և Իրաքում […]

Էստոնիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի