06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԻՄ-ն իր մտահոգությունն է հայտնում

ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. 

Ողջունելով Հայաստանում առկայ գաղջ մթնոլորտը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր նախաձեռնութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի գործնականութիւնը, ԱԻՄ-ը իր խորին մտահոգութիւնն է յայտնում Հայաստանում արդէն բնականոն դարձող խաղաղ նախաձեռնութիւնների դէմ անպատիժ բռնարարքների գործելակերպի կապակցութեամբ։ Խաղաղ հանրահաւաքի նկատմամբ սադրանքներն ուղղուած են Հայաստանի բոլոր քաղաքացիների դէմ եւ կրելով հակասահմանադրական բնոյթ վտանագում են եւ սահմանադրական կարգը եւ պետութիւնը։

ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը դատապարտում է մարտի 28-ին Գիմւրիում Հիմանադիր Խորհրդարանի խաղաղ միջոցառման նկատմամբ յանցաւոր տարրերի անառողջ դրսեւորումները, դրանց ուղեկցող իրաւապահ մարմինների անգործութիւնը, եւ արձանագրում, որ հենց այդ՝ օրէնսդրութեամբ սահմանուած պարտաւորութիւնները չկատարելու հետեւանք է այն, որ սադքրանքները վերաճել են քրեական յանցագործութեան։ 

ՀՀ իրաւապահ մարմինները պարտաւոր են շուտափոյթ կերպով բացայայտել (ըստ էութեան արդէն հանրութեանն յայտնի) բոլոր յանցաւոր տարրերին՝ դանակահարողներին, ինքնաշարժերի վրայ քարեր նետողներին եւ նրանց կանգնեցնել օրէնքի ողջ խստութեամբ պատասխան տալու իրողութեան առաջ։ 
Հակառակ դէպքում մենք պէտք է արձանագրենք, որ գործ ունենք ՀՀ բարձրագոյն իշխանութիւնների ոչ միայն հովանաւորութեամբ այլեւ նրանց անմիջական հրահանգով իրականացուող համակարգային իրաւախախտուների հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ