18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հետամուտ է լինելու և շատ ուշադիր

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխության ենթարկել 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը: Նախ հաստատվեց գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին […]

«Կաթողիկոսությունը պատահական փաստաթուղթ չէր ստորագրի»

Օրեր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի իսլամական հանրապետության կրոնների և մշակույթի կազմակերպության աստվածաբանական վեցերորդ նիստն է տեղի ունեցել, որի ընթացքում Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանն ասաց, որ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող կետում ասվում է, որ իրանական կազմակերպությունն […]

Մահացել է նախկին ՆԳ նախարարը

Կյանքից հեռացավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը: Ծնվել է 1931 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Երեւանի պետական համալսարանի պատմության, այնուհետեւ՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի: 1969 թվականից մինչեւ 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր: Ներքին գործերի նախարարության եւ նրա ստորաբաժանումների […]

Ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորացումը /վիդեո/

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ նպատակ ունի համայնքների խոշորացման ծրագիրը: «Բնակավայրերը մնալու են որպես բնակավայրեր, բայց լինելու է մեկ համայնքապետ»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ բազմիցս հարցումներ են արվել, և բնակիչները կողմ են այս ծրագրին: Նման կերպ և  խնայողություն է լինելու, և նոր աշխատատեղեր են բացվելու միասնական […]

Երկուշաբթի կասենք… /վիդեո/

ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր հրավիրված խմբակցության նիստից անմիջապես հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ:Նա նշեց, որ միջին և փոքր ձեռներեցությանը վերաբերվող խնդիրներ, ինչպես նաև բանկային համակարգին առնչվող հարցեր: «Նիստի երկրորդ մասը վերաբերվում էր օրենսդրական նախաձեռնություններին: Միանգամից մի քանի  օրենսդրական նախաձեռնություններ «Բարգավաճ Հայաստանը» կդնի շրջանառության մեջ շուտով»,-նշեց Զոհրաբյանը: Նա հավելեց, որ արդեն երկուշաբթի […]

Ազնավուրը ցանկանում է Վատիկանում համերգ տալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

Ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում համերգ կազմակերպել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է РИА Новости-ն: Ազնավուրը Վատիկանում մասնակցելու է Ֆրանցիսկոս I-ի ընդունելությանը եւ պատրաստվում է Հռոմի Պապի հետ խոսել համերգի մասին: Պապի մերձավոր շրջանակի աղբյուրները նշել են, որ Հռոմի Պապը շատ լավ ծանոթ է Ազնավուրի ստեղծագործություններին: Հարկ է նշել, որ ապրիլի […]

Հաշված Ժամերի ընթացքում Հայաստանը պետք է լքի «օրենքով գող» «Եզդի Ռաֆոն» /վիդեո/

Criminal.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում հաշված ժամերի ընթացքում ՀՀ-ն պետք է լքի «օրենքով գող» Ռազմիկ Ամոյանի` «Ճակոյի» եղբայր, Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն» : 

«Թող կառավարությունն առաջին քայլն անի». երաշխիք են ուզում /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը: Նաիրիտցիների խոսքով՝ դեռ 18 ամսվա աշխատավարձ իրենց չեն վճարել: Այսօր նրանք բացականչում էին. «Վարչապետ, վարչապետ, իջիր»: «Ամեն անգամ մեզ կերակրում են սուտ խոստումներով, բայց որպեսզի մենք հավատանք կառավարությանը, պահանջում ենք առաջին քայլն իրենց կողմից»,-ասում էին նրանք: Նաիրիտցիներն ասում են, […]

Ընդհարում` դաշնակցականների և Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների միջև. կան վիրավորներ. Yerkir.am

Երեկ` երեկոյան ժամը 5:30-ին, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների` 60 հոգանոց խումբը ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ, հայտնում է Yerkir.am-ը: Այնտեղ ցուցադրվելու էր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված` Չանաքքալեի ճակատամարտի մասին պատմող «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմի ցուցադրությունը: «Այդ ֆիլմով թուրքական կառավարությունը, որն իր վարած արտաքին քաղաքականությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի