18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է ակնարկել ԵՄ հանձնակատարը

Ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը ոչ միայն պահպանվում է, այլ նաև խորացման միտում է դրսևորում: ՀՀ-ԵՄ գործակցության նոր ձևաչափի ստեղծման և համագործակցության ընդլայնման մասին պարբերաբար նշում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները` ակնարկելով նաև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի կնքման հնարավորության մասին, իսկ ավելի ճիշտ՝ բանակցված համաձայնագրի քաղաքական մասի հիման վրա նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտության […]

Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի բժշկական օգնություն է տրամադրվել

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության   համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել  Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,  համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը  համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով […]

Վանաձորը բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց կունենա

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ կստեղծվի «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սպորտի և երիտասարդության հարցերի հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ սրա հիմնական նպատակներն են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, պարապողների մարզական ընդունակությունների կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը։

ԵՏՄ միասնական արժույթի հեռանկարները

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ՌԴ կառավարությանն ու Կենտրոնական բանկին Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ միասնական արտարժույթի ստեղծման հարցը: Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնցից կարևորագույնը՝ այս պահին նմանօրինակ նախաձեռնության նպատակահարմար լինել-չլինելն է: Եթե օրինակ բերենք ԵՄ-ում եվրոյին անցումը, ապա […]

«Հերիք է քիթներդ հայտնիների անձնական կյանք խոթեք»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, «լրագրողներ» կամ այլ «գիտունիկներ», որոնք հենց ուզում են վարկանիշ, հռչակ, ճանաչում ձեռք բերեն և կայքերը թռցնեն ու էջերում տեղադրեն իրենց գրառումները, սկսում են ստահոդ, մտացածին, չհիմնավորված, օդից վերցրած քննադատություններով, «հավաստի» տեղեկություններով, հնարովի պատմություններով, բամբասանքներով վարկաբեկել այս կամ այն հանրային ճանաչում ունեցող […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Չինաստանը հետաքրքրված է Հարավային երկաթուղու կառուցման ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին […]

Հանրաքվե կանցկացվի մարզերում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայքներում համայնքների խոշորացման վեաբերյալ հանրաքվե անցկացնել: Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում: Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում: Նախագիծը ներկայացնող ՏԿԱԻ նախարար Արմեն […]

«Գյումրիում քրեական հեղինակությունները սպասում էին եկեղեցու բակում» /վիդեո/

«100 ամյակն առանց ռեժիմի» շարժման  նախաձեռնած ավտոերթը դեպի Գյումրի այս անգամ բախվեց քրեական հեղինակությունների կամայականություններին: Henaran.am-ի հետ զրույցում «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ ավտոերթը իրազեկման շրջանակներում էր, սակայն իրենք դեռ քաղաք չհասած տեղեկատվություն են ունեցել, որ Գյումրիի մուտքի մոտ իրենց սպասում են քրեական հեղինակությունները. «Մեզ սպասում էին քրեական աշխարհի ներկայացուցիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի