12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ապրիլի 11-ին համաքաղաքային շաբաթօրյակ

Ապրիլի 11-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված  խորհրդակցության  ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները,  Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների  համապատասխան ստորաբաժանումների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների ղեկավարները:

Ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների` նախ հստակեցվել են վարչական շրջանների  այն տարածքները, որոնցում  մարդկային ռեսուրսներից զատ կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա: Զեկուցվել է, որ  կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու հարցում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները: Զեկուցվել է, որ շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները,  պետական և մասնավոր ընկերությունները: Հանձնարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ապահովել  համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ ծառատունկի մասնակիցներին` նաև տնկիներով:  

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ապրիլի 8-ին արդեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին բաշխված կլինեն անհրաժեշտ քանակի տնկիներ: Մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է ծառատունկի համար առանձնացնել  բացառապես ոռոգելի տարածքներ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ