29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ նվիրեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նիստը բացեց Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշեց. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ […]

Հատուկ պայմաններ Պերմյակովի համար. Ժողովուրդ

Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում է հոսպիտալում: Ըստ նույն տեղեկությունների՝ ռազմաբազայի հոսպիտալում հատուկ Պերմյակովի համար նյարդաբանության սենյակ են բացել: Ռազմաբազայի աշխատակիցների խոսքով, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, նախկինում ռազմաբազայի զինվորների համար նման հատուկ պայմաններ չեն ստեղծվել, և բոլոր […]

«Մեծահարուստ» Գևորգը լոռեցի Շողիկից 1,5 մլն դրամ է հափշտակել. Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Այվազյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն […]

Գաստրիկն «ատկազ» է եկել. Ժամանակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է գերգաղտնի պայմաններում քննել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում տեղի ունեցած սպանության գործը:  ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել «Ժամանակի» այն հարցին, թե գործով տուժողի իրավահաջորդներ ու փաստաբաններ արդեն ներգրավվա՞ծ են, թե՞ ոչ: «Նախաքննական մարմինը, նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չի գտնում որեւէ տեղեկություն փոխանցել` այս գործի հետ կապված»,- ասել են ԱԱԾ լրատվական […]

Ծառուկյանից հետո. Առավոտ

«2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այս կուսակցությունում ոչինչ չի պահում»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Առավել ևս, որ վերջին երեք տարիների ընթացքում ես զբաղվել եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, չեմ մասնակցել ներքաղաքական և կուսակցական կյանքին»: Արամ Սաֆարյանը […]

Միայն նրանց թոշակը կբարձրացվի. Հայկական ժամանակ

Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են: ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: […]

Շտապօգնության հեռախոսահամարը կարող է մինչեւ կես ժամ զբաղված լինել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: […]

Կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կներկայացնեն. Azatutyun.am

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը, տեղեկացնում է Azatutyun.am -ը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային […]

Պայթուցիկ՝ Մայակ թաղամասում

Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա /տեսակը պարզվում է/: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում […]

Փորձել է կնոջն արտերկիր տանել` նրան ճամպրուկում թաքցնելով /ֆոտո/

Ֆրանսիայի քաղաքացին փորձել է իր կնոջը Լեհաստան տանել` թաքցնելով նրան ճամպրուկի մեջ: Տղամարդը գնացք է նստել Մոսկվայում եւ ուղեւորվել է Լեհաստան, սակայն ճանապարհին սահմանապահները իջեցրել են նրան գնացքից, գրում է Lenta.ru-ն: Զույգը որոշել է նման քայլի գնալ այն բանից հետո, երբ կնոջը, ով ՌԴ քաղաքացի է, շենգենյան վիզա չեն տրամադրել: Այժմ տղամարդուն 3 տարվա ազատազրկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի