17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ չեն անում հաղթողները

Հաղթողները երբեք արդարացումներ չեն հորինում իրենց սխալների համար. նրանք սովորում են ու աճում:

2. Հաղթողները չեն տրտնջում,եթե ինչ-որ բան այնպես չէ: Նրանք մեկ այլ ուղի են գտնում:

3. Հաղթողները չեն ընդօրինակում այն, ինչ ուրիշներն են անում հաջողակ լինելու համար: Նրանք նորն են ստեղծում:

4. Հաղթողներն ընկած չեն մնում պարտությունից հետո: Նրանք վերադառնում են՝ զորություն հավաքած:

5. Հաղթողները չեն խուսափում դժվար աշխատանքից, որը հաջողությունն է պահանջում: Նրանք քրտինք են թափում, պայքարում են:

6. Հաղթողները չեն անտեսում իրենց թուլություններն ու վատ սովորությունները: Նրանք աշխատում են ուղղել դրանք:

7. Հաղթողները չեն ձևացնում՝ իբր իրենք կատարյալ են: Նրանք գերագույնս կենտրոնացած են ինքնակատարելագործման վրա:

8. Հաղթողները վերևից ներքև չեն նայում մարդկանց: Նրանք ոգևորում են ուրիշներին մեծագույն նպատակների հասնելու համար:

9. Հաղթողները աչքաթող չեն անում մանրամասները, որոնք ապահովում են ավելի մեծ արդյունք:

10. Հաղթողները չեն կենտրոնանում ամբոխային կարծիքի վրա, նրանք փնտրում են ճշմարտությունը:

11. Հաղթողները թիմի ներսում չեն մեկուսանում՝ միայնակ մեծ արդյունքների հասնելու համար: Նրանք որպես թիմային աշխատողներ են գործում:

12. Հաղթողները չեն դժգոհում այն ամենից, ինչ իրենց վերահսկողության տակ չի գտնվում:

13. Հաղթողներն անիմաստ ժամանակ չեն ծախսում, նրանք մշտապես ունեն իրենց առաջնահերթությունները:

14. Հաղթողները հեռու են կասկածամտությունից ու հոռետեսությունից:

15. Հաղթողները չեն բամբասում ու չեն վատաբանում ուրիշներին: Նրանք բարի են:

16. Հաղթողները սուտ չեն խոսում և չեն խուսափում խոստացածն անելուց, նրանք խոստման մարդիկ են: Սկսածը ավարտին են հասցնում:

17. Հաղթողները հաղթանակներն ու պարտությունները չեն ընկալում որպես վերջնակետ: Նրանք առաջ են ձգտում:

18. Հաղթողներն իրենց խնդիրներն ուրիշների վրա չեն բարդում, այլ պատասխանատվություն են կրում իրենց ընտրած ճանապարհի համար:

19. Հաղթողները թույլ չեն տալիս, որ հպարտությունը խանգարի իրենց հասնելու հաջողության: Նրանք համեստության են ձգտում:

20. Հաղթողները թույլ չեն տալիս, որ ամենօրյա քաոսը կլանի իրենց:

21. Հաղթողները չեն մոռանում, թե ինչու են անում այն, ինչ անում են:

22. Հաղթողներն իրենք իրենց մասին չեն մտածում ոչ մի այլ կերպ, բացի նրանից, որ իրենք հաղթողներ են:

Դեն Վալդշմիդտ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ