13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձեւ է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:  

«Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին եւ ողջ աշխարհով սփռված հայերին՝ ճանաչելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ անելով աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ մարդկության դեմ այդ սարսափելի հանցագործությունը»,- ասվում է ընդունված բանաձեւում:

Հավայների Սենատում բանաձեւը ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարա կրտսերը եւ այլք: Բանաձեւի ընդունմանը ներկա է գտնվել հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանը:

News.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ