21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքիան արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի հայանպաստ բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Ըստ թուրքական «Բեյազ գազեթե» լրատվակայքի` պատասխանելով Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի մասին հարցին` Բիլգիչը նշել է, որ այն Թուրքիայի համար այդ ակտը առ ոչինչ է: Վերջինս նշելով, որ որոշումը մեկնաբանության արժանի չէ, այնուամենայնիվ ավելացրել է.«Կասկած չկա, որ բոլոր նրանք, […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 3-ին` ժամը 15:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի հայերեն տարբերակը ցուցադրվել է Լիբանանում /վիդեո/

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայալեզու տարբերակը ներկայացվել է «Հայրենիք» հայրենակցական միության Բեյրութի գրասենյակում: Ցուցադրությանը ներկա են գտնվել լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ:  Հիշեցնենք, որ հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին:

Ճրագալույցի գիշերը ընտանիքով հավաքվում էին սեղանի շուրջ /վիդեո/

Ինչպես են նախկինում նշել Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, արդյոք իր մեջ խորհուրդ ունի ձու ներկելը, տարբեր կերակրատեսակներ պատրաստելը: Այս հարցերի շուրջ այսօր «Հենարան» ակումբում խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Դիտեք տեսանյութը:

Դավիթ Տոնոյանն ընդունեց Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը

  Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության […]

Կանխվել է հերթական դիվերսիան.հակառակորդը կորուստներ ունի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից  մամուլի ծառայությունից։Հայ դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:

Դաժան և արյունալի. բաց նամակ նախագահին /վիդեո/

Սևան քաղաքի բնակչուհի Էլմիրա Գևորգյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Հայցում ենք Ձեր սրտացավ արձագանքը 13 ամյա որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանի հանդեպ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհու կողմից կատարած շատ դաժան և արյունալի բռնարարքին, որի արդարացի և անկողմնակալ իրավական գնահատականի հեռանկարը մեր ընտանիքի համար […]

Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին

Օմբուդսմենի բռնությունների կանխարգելման վարչության բժիշկ-փորձագետն այցելել է Պաշտպանին դիմած դատապարտյալին և ուսումնասիրելով վերջինիս բժշկական քարտը՝ պարզել է, որ կալանավորն ունի քրոնիկական պրոստատիտ, սակայն ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է ստացիոնար հետազոտում:  Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին, ով տեղեկացրել է, որ հրավիրված բժիշկ մասնագետն իրականացրել է դատապարտյալի զննումը և նշանակել համապատասխան բուժում: Նախարարը հայտնել է, որ […]

Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է ավագ քննիչը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով  ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով  հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն  խոշոր  չափերով  կաշառք պահանջելու  և ստանալու  կասկածանքով ձերբակալվել է:  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի վերջին պետական […]

Նոր մանրամասներ Ադրբեջանի և չեչեն ահաբեկիչների համագործակցության մասին

Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի Ներքին Գործերի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Նիզամի Մուսաևը: Նրան մեղադրում են պետական և հանրային սեփականության հափշտակման և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Այս թեմային անդրադառնալով՝ Ադրբեջանի ՆԳ նախկին նախարար Իսքենդեր Համիդովը հիշել է, որ նույն մեղադրնաքներով Ն.Մուսաըը ձերբակալվել էր դեռ 1995թ: Ըստ Ի.Համիդովի` Ն.Մուսաևը ՈՉԻՆՉ չի ԳՈՂԱՑԵԼ: Նա ընդամենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի