Նոր նշանակում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
«Թուրքիայի քայլերը սպասելի էին բոլորի կողմից, և թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ տեղի չունենար այն, ինչ եղավ, և նաև տեղի ունեցածը որակվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սա ինքնին պատմություն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց […]
Ապրիլի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Երևանի 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները հիմնադրամում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանի և բուհի կուրսանտների հետ: Աշակերտների ռազամահայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում ընդգծել և կարևորել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական […]
Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի համոզմամբ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լիովին տեղավորվում է այն պատգամի համատեքստում, որը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ տվեց Հռոմի Պապը: «Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ հռոմի պապի կոչին, միացավ տարերայնորեն, առանց համաձայնեցնելու թե նախօրոք միտք կար դրա մեջ չգիտեմ, բայց բոլոր դեպքերում նրա այցը կարևոր […]
Քիմ Քարդաշյանի և իր ընտանիքի անդամների այցը շարունակվում է լայնորեն լուսաբանվել միջազգային մամուլի էջերում, գրում է Interpress.am-ը: Daily Mail-ը անդրադարձել է Քիմ ու Քլոե Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցելությանը Հայոց Մեծ Եղեռնի հուշարձան համալիր: Լրատվամիջոցի հաղորդմամբ իրենք ծաղիկներ են դրել հուշարձանի անմար կրակի մոտ և մոտ տաս րոպե անցկացրել հուշահամալիրի ներսում: Ըստ DM-ի` Քարդաշյանները այդ […]
Սուրբ Պետրոսում Սրբազան քահանայապետի կողմից մատուցված պատարագը նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առաջինն էր, դրանով իսկ դարձավ հայ ժողովրդի՝ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ արված կարևոր քայլերից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա նկատեց, որ մատուցելով սուրբ պատարագը և Ցեղասպանություն բառն ասելով՝Հռոմի պապը չխորշեց իրերն իրենց անուններով կոչել: […]
Ապրիլի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր […]
Ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, […]
Հայազգի հայտնի երգչուհի Շերը Twitter-ի իր էջում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես զայրույթ չեմ զգում (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի հանդեպ նրա համար, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի իշխանությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է նա:
Ապրիլի 2-ին Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում, նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում: Եվ այս համատեքստում ավելի քան արդիական է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանն ու Իրանը հետաքրքրված են մի քանի ոլորտներում համագործակցությամբ, որոնցից առաջնայիններից մեկը Կառավարության օրակարգում ներառված հարավային երկաթուղու (հայտնի՝ նաև Հայաստան-Իրան երկաթուղի անվանումով) […]
























