13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն. Թաթուլը մարգարեացել էր /վիդեո/

ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կամ ինչպես հետագայում անվանեցին` Գետաշենի Արծիվը այսօր կդառնար 50  տարեկան:

Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում, խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո որոշում է պատմաբան դառնալ. ընդունվում է ԵՊՀ, հասցնում է անգամ 1990թ.-ին իր հարազատ Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: 

Այդ ժամանակ, սակայն, զենքով կռիվ տալու ժամանակներ էին, և Թաթուլ Կրպեյանն իր վրա է վերցնում Գետաշենի շրջանի ինքնապաշտպանությունը`1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը՝ ստանձնելով Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարի պարտականությունը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը Գետաշենում իրականացրեցին հայտնի «Օղակ» օպերացիան, նպատակը` Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանում: 

Սկզբում Թաթուլին հաջողվում է պատանդ վերցնել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին, բայց ռազմաքաղաքական հանգամանքների հետևանքով Թաթուլ Կրպեյանը 1991թ.-ի ապրիլի 30-ին Գետաշենում զոհվում է «Օղակ» գործողության ժամանակ։ Թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Մահվանից հինգ տարի անց`1996թ. սեպտեմբերի 20-ին, Թաթուլ Կրպեյանն հետմահու արժանանում է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: 

Հերոսը իր նորածին աղջկան իր կենդանի ներկայությունը չպարգևեց, սակայն նվիրեց հպարտություն և հայրենիք:

Գետաշենի, ինչպես և Շահումյանի կորստի մասին տարբեր քաղաքական կարծիքներ և մեղադրանքներ են հնչում: Ինքը՝ Թաթուլը մարգարեացել էր. «Վախենո՞ւմ եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել, հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի՝ ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: 

Հետո երևանյան վերջին այցի ժամանակ հաստատել է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն… » : 

Թաթուլի նման հերոսների շնորհիվ այսօր պաշտպանված են մեր սահմանները: Թաթուլի գեղեցիկ ձայնը երգի միջոցով մեզ պարտադրում հավատալ մեր զավակների ապագային:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ