16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր

Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել  են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։  Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։

Ցանկացած կնոջ ընտրությունը. ապագա մայրիկ-պատգամավորը մանրամասնեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հատկապես այս ապրիլի 7-ը համարում է իր տոնը: «Ապրիլի 7-ը ինչպես գիտենք Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է, երբ հրեշտակը Մարիամին ավետում է Քրիստոսի ծննդյան լուրը: Այս տարի առավոտից հնչող բոլոր շնորհավորանքներից ու մաղթանքներից հասկացա, որ հատկապես իմ տոնն է: Նաև այդ է պատճառը, որ օրս սկսեցի բարձր տրամադրությամբ և […]

Քաղաքապետի կինը` նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ՝ շնորհավորելու օրերս մայրացած կանանց։  «Հատկապես այս տարի  յուրաքանչյուր ծնված հայ մեծ պատգամով է գալիս լույս աշխարհ։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց շնորհավորել է Գոհար Մարգարյանը։ Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, […]

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը, գրում է Forbes-ը` իր աղբյուրներին հղումով:  Աղբյուրները պնդում են, թե Պորոշենկոն նման առաջարկ է արել փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցություննների ժամանակ:  «Նա ինձ ուղիղ ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. […]

Պետք չի շատ ոգևորվել, նույն Գալիպոլիի բանակն ուղիղ 3 տարի անց խայտառակ պարտություն է կրել Սարդարապատում. Է. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին  անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության  խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին: «Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և […]

«Ես դատապարտում եմ նման գործելաոճը, տվյալ դեպքում «Հայփոստ»ի գործելաոճը»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ, օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և […]

«Ծաղիկ Ռուբոն» հայցում է Սերժ Սարգսյանի թույլտվությունը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Մեծարգո ԱԺ նախագահ,  հարգելի գործընկերներ. Հաշված օրեր են մնացել օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ցավալին այն է, որ դեպի եվրոպական ընտանիք ճանապարհ փնտրող՝ ցեղասպանությունների, բռնությունների, բռնաբարությունների արդյունքում ձևավորված սև թուրքը՝ հալիպոլիի ճակատամարտի շուրջ մտացածին իր լկտի քաղաքականությամբ փորձում է քաղաքակիրթ աշխարհին շեղել Հայոց ցեղասպանության […]

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

Դատողություններում ընդդիմադիր, բայց առանց թույնի, խոսքը կտրուկ, բայց հավասարակշռված, տրամաբանող, սթափ, միաժամանակ կանացի նախկին պատգամավորի հետ զրուցելիս օդում կախված հարցականներ չեն մնում. ամեն ինչ հստակ տրամաբանության մեջ` բարոյական արժեհամակարգի մաղով անցած: “Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-կարծում է […]

Չինական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:  Հանդիպման ընթացքում քննարկվել են  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր: Չինական կողմը տեղեկացրել է, որ  այժմ ընթանում է   Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ […]

ԲՀԿ-ի շուրջ բամբասանքներն ու ինտրիգները շարունակվում են

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ որոշ մարդիկ, որոշ խմբեր տոգորված են՝ ԲՀԿ-ի ու համանուն խմբակցության շուրջ ինտրիգներ փնտրելով: Նա նկատեց, որ ԲՀԿ-ն արդեն կարողացել է հաղթահարել այն ճգնաժամը, ստեղծված իրավիճակը, որ եղավ փետրվարյան իրադարձությունների արդյունքում: «Բայց բամբասանքները, ինտրիգները  շարունակվում են մեր խմբակցության վերաբերյալ: Մենք խնդիր չունեք նրանց հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի