16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչ եք ուզում թուրքերից. Ազնավուրը Պոզներին հիացրեց /վիդեո/

Ռուսաստանի «Առաջին» ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդաշարին հյուրընկալվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հաղորդման ժամանակ Ազնավուրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ապրիլի 24-ին անպայման Երեւանում է լինելու եւ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Նա նշել է, որ տեղի ունեցածն անտեսել չի կարելի. «Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունն ասելու ժամանակն է»,- ասել է շանսոնյեն:

Ազնավուրը ասել է նաեւ, որ թուրքերի հանդեպ ատելություն չի զգում, եւ իր մայրն էլ երբեք ատելություն չի զգացել թուրքերի նկատմամբ ու միշտ ասել է, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան:

Խոսելով Հռոմի պապի` Ցեղասպանության մասին հայտարարությունից, Ազնավուրը նշել է, որ Պապն այն բացառիկ մարդկանցից է, ով չի վախենում ասել ճշմարտությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ