Մահացել է
Մահացել է շախմատային մեկնաբան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Առաջին ալիքով հեռարձակվող «Շախմատ-64» ծրագիրը եթերային երկարակեցության ռեկորդակիր է: 1972-ից Գագիկ Հովհանիսյանն այդ հաղորդման հեղինակն ու անփոփոխ վարողն էր: Նա ԵՊՀ դոցենտ էր, Մայր բուհում լրագրություն էր դասավանդում 1971-ից: Հայաստանում շախմատի հանրայնացման նվիրյալը 1972-ին հիմնադրել է նաեւ «Շախմատային Հայաստան» հանդեսը, որի գլխավոր խմբագիրն էր մինչեւ մահը: Հայաստանի վաստակավոր լրագրող Գագիկ Հովհաննիսյանը 51 շախմատային գրքերի հեղինակ […]





































