Ավտովթար Պաշտպանության նախարարության մոտ. կան տուժածներ
Հուլիսի 12-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել վեկտրա» մակնիշի 34 UA 132 պ/հ (վարորդ՝ Ա.Ա., 45-50տ.) և «Օպել աստրա» մակնիշի 34 PR 185 պ/հ (վարորդ՝ Մ.Դ., ծնվ. 1978թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Օպել աստրա»-ի ուղևոր Հ.Դ.-ն (մոտ 25տ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները, իսկ ժամը 18.30-ին՝ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջիններս տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: