Արայիկ Հարությունյանը հանդիպել է հարկային ոլորտի աշխատակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին և նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները: Վարչապետը բարձր է գնահատել հարկային ծառայության վերջին տարիների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով կառույցի աշխատակիցներին՝ ծառայության նախկին պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ: Իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ Արտակ Բալայանը համակարգի ձեռքբերումների շարքում առանձնացրել է հատկապես այն, որ […]



































