06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու

Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ […]

Ստեղծվում է հայ-ռուսական համալսարան

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու […]

ՕԵԿ-ը նիստ է արել ու որոշել

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, այնպես էլ կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: Քաղխորհուրդը կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հաստատել է Թելման Արամյանին, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալ պաշտոնում՝ Աշոտ Հովակիմյանին: Հաջորդիվ, քաղխորհրդի անդամներին […]

Ընդունել ի գիտություն

ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, […]

Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը 2015 թ. մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը: Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այդ քայլով իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների և Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը […]

Գիշերային վիճաբանություն և վնասվածքներ՝ Երևանի Արտաշիսյան փողոցում

Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված […]

Կանադայի Սենատը վերահաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին Կանադայի Սենատը վերահաստատել է 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Horizon Weekly-ն: «Պաշտոնապես ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին»,- ասել է  սենատոր Թանհ Նաի Նգոն` նշելով, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց այս ոճրագործությունը մնում է անպատասխան, «քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»:

Աբովյանի ընտրությունների ընտրական հանձնաժողովների պաշտոնները բաշխվել են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Արտահերթ ընտրության համար ձևավորված թվով 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել […]

Գլխատվել են կանանց ու երեխաների աչքի առաջ

Ազնիվ Հարությունյանի պատմությունը 1886 թ., Վան Անելիա Միքաելյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պաատմությունը: Ազնիվ Հարությունյանր ծնվել էր Վան քաղաքում 1886 թվականի ապրիլի 13-ին: Հարությունյանների վեց եղբոր առանձնատները գտնվում էին Վանի Այգեստանում իրար կողք կողքի: Հենց այդ մեծ ընդհանուր բակում իրենց կանանց և երեխաների աչքի առաջ վեցն էլ գլխատվել են 1894 թվի կոտորածի ժամանակ: «Տատիկիս […]

Տեղեկատվություն նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն  որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի