28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Նորագավիթում. կա 4 զոհ /ֆոտո/

Նորագավիթի գազալցակայանի մոտ, այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 4-ի։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ տուժած և չորս զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 82 MO 002 պ/հ ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ս.-ն (30տ.) ինքնուրույն դուրս է բերվել ավտոմեքենայից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ա. (1986թ.), Ա.Ե. (1992թ.) և Լ.Ղ.-ի դիերը: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Ս.-ն (ծնվ. 1957թ.) տարբեր մարմնական վնասվածքներով Մասիս քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ