10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկական շոու բիզնեսի աբսուրդը /վիդեո/

Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանն ասում է, որ եթե հիմա սկսեր իր կարիերան, հավանաբար ճանաչում չէր ունենա, քանի որ 28  տարի առաջ այլ էր, հիմա հայկական շոու բիզնեսը շատ է փոխվել:

”Հաճախ խոսում ենք Սամվելի հետ Արմինեի եղբայրն է, շոումեն Սամվել Գրիգորյանը-հեղ./, որ եթե մենք հիմա լինեինք, երբեք չէինք ճանաչվի ու չէինք կարող ինչ-որ բան անել: Առաջ հնարավոր էր որևէ նոր պրոյեկտով, նոր ոճով երևալ ու լինել, հիմա հնարավոր չէ շնորհքով ու տաղանդով երևալ, պետք է մեծ գումարներ ներդնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նա հասկանում է, որ պետք է աշխարհին համընթաց քայլել, սակայն ”ոչ մի լուրջ երկրում իրենց տաղանդներին բաց չեն թողնում: Փողը, ծանոթությունը շատ խիստ են սեղմած, հնարավոր չէ մտնել, ռուսական շոուբիզնես ավելի հեշտ կարող ես մտնել, քան հայկական”,-նկատում է երգչուհին:

Իսկ արդյոք հեշտ է գումար աշխատել հայկական շոուբիզնեսում, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ