12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Եթե Սերժ Սարգսյանն ասի, որ ՀՀԿ-ն պետք է ինքնալուծարվի

Բնական եմ համարում այն, որ քաղաքական ուժերը կարող են փորձել նաև արտաքին բարոյական կամ քաղաքական աջակցություն ստանալ օտար քաղաքական կառույցներից կամ առաջնորդներից: Սակայն միանգամայն անբնական ու նողկալի է, երբ հանուն դրա անտեսվում է սեփական երկրի քաղաքացին, որի՝ ազատ կամաարտահայտության հիման վրա իշխանություն ձևավորելու իրավունքը Հայաստանում հիմնովին ոտնահարվում է տարիներ շարունակ:

Դրանով հանդերձ, կարծում եմ, իշխանությունները լրջորեն են նախապատրաստվում 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, և սահմանադրական բարեփոխումների հետ կապված նրանց ծրագրերն այդ համատեքստում է պետք դիտարկել: ՀՀԿ-ն չունի ինքնուրույն դերակատարում, այն իր գործող նախագահի հլու կամակատարն է, ու եթե վերջինս ասի, որ ՀՀԿ-ն պետք է ինքնալուծարվի, ապա առանց ավելորդ քաշքշուկի կինքնալուծարվի: Պետք է ճիշտ հասկանալ, թե ով է ում իրական հենարանը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ