01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորուհու հեռախոսը

Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն:Հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին:Կատարվում է հետաքննություն: 

Կառավարությունը դեռ չգիտի՝ մեռելոցները կմնան, թե ոչ

Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն՝ հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց): Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը՝ վարչապետի հանձնարարությամբ մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի […]

Իմ կյանք, իմ սեր. երգիչ Նորոյի սիրո խոստովանությունը

Երգիչ Նորոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր՝ «Եկա-եկա» երգը և կատարել հետևյալ գրառումը. «Եկա-եկա» իմ նոր երգը նվիրում եմ քեզ!!! Շնորհավորում եմ, իմ կյանք, իմ սեր, իմ ընկեր, իմ աղջիկ, մեր հոբելյանի ու քո տարեդարձի կապակցությամբ և ցանկանում եմ, որ միշտ լինես երջանիկ ինձ հետ միասին»: Կատարումն՝ այստեղ:

Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի: Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը […]

«Ոչ թալանինը» գնում է Վանաձոր /ֆոտո/

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին են: Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հայքի (նախկին` Կիրովի) հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև […]

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիվրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, […]

Ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները բազում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված