Քոչարյանի եղբոր դուստրը պատգամավո՞ր.Իրավունք
«Իրավունքը» զրուցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր՝ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Իրինա Քոչարյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
-Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, ի վերջո, ինչն էր պատճառը, որ վերջին շրջանում այդքան քննարկվեցին Ձեր պատգամավոր դառնալու մասին խոսակցությունները:
-Ցավոք, մեր իրականության մեջ հաճախ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ դա ոչ թե կրակ ու ծուխ է, այլ ընդամենը որևիցե մեկը ծխառումբեր է նետում մեկ ուրիշի ուղղությամբ: Հենց այդպես էլ տվյալ պարագայում: Այն ժամանակ, երբ տարածվեցին այդ խոսակցությունները, ես գտնվում էի Մյունխենում՝ վիրահատության: Ինձ համար շատ զարմանալի էր այդ հանգամանքը, քանի որ այդ պահին ոչ մի նախադրյալ չկար նման խոսակցությունների համար: Թե ո՞ւմ էր հարկավոր այս ամենը՝ չգիտեմ:
-Դուք բազմիցս նշել եք, որ դեռևս նախընտրում եք հասարակական գործունեությամբ զբաղվել հետաքրքիր է՝ ինչը կարող է ստիպել Ձեզ մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ:
-Ներկայումս նման պլաններ չկան: Սակայն, կարծում եմ, որ բավարար քանակությամբ կանայք չունենք ոչ միայն մեր խորհրդարանում, այլ նաև իշխանության բոլոր մակարդակներում: Իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար ինձ անհրաժեշտ է որոշակի ներուժ և որոշակի վստահություն զգալ առ այն, որ կկարողանամ ինչ-որ կերպ օգտակար լինել այս ոլորտում, և որ այդ ջանքերը զուր չեն լինի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։