20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները

Պտղի փափուկ և սպունգանման մասը պարունակում է հեշտ մարսվող շաքար, օսլա, սպիտակուցներ, վիտամիններ, օրգանիկ թթուներ և բազմապիսի հանքային աղեր: Դրա մեջ հատկապես գերակշռում է երկաթի և կալիումի աղը, ինչի կապակցությամբ սեխն օգտագործում են սակավարյունության և սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակ, երիկամների և լյարդի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի ևռևմատիզմի ժամանակ:
Սեխը հարուստ է կրեմնիումով: Ինչպես կարծում են գիտնականները, մարդու կյանքը, նրա առողջությունը և ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորումը խիստ կապված են կրեմնիումի հետ: Այն ազդում է կոշտ հյուսվածքների, ինչպես նաև մաշկի և մազերի վիճակի վրա: Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին: 
Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը, լավացնում է մարսողական գործընթացը: 
Սեխը հարուստ է նաև շաքարներով (13%), վիտամին РР-ով, կարոտինով, ֆոլաթթվով և երկաթով:

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ