20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերին Լարսի անցակետում կնվազի բեռնատարերի հերթերը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ: 

Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, նա զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ: 

Շրջայցից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն վրաց-ռուսական սահմանի Կազբեկի անցակետի աշխատանքը երկարացնել ևս 3.5 ժամով: 

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այժմ Կազբեկի անցակետի աշխատանքային գրաֆիկը կկազմի 5:30-24:00, նախկինում գործող 6:00-18:00-ի փոխարեն, այսինքն մոտ մեկ ամսում անցակետի աշխատանքային ժամերը երկարել են 6.5 ժամով, կամ 54%-ով: 

Այս պայմանավորվածությունը հիմնականում ուղղված է վրաց-ռուսական սահմանակետում բեռնատարերի հերթերի նվազեցմանը, որոնք արդեն լուրջ մտահոգությունների առիթ էին ստեղծում հայ արտահանողների համար, քանի որ ստեղծում էին լրացուցիչ ռիսկեր և իհարկե լրացուցիչ տրանսպորտային ծախսեր, և այս պայմանավորվածությունը ժամանակին էր, որը որոշ չափով կնվազեցնի հերթերը սահմանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանի` Բագրատաշեն անցակետում կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: «Բարեկամության կամուրջ», որի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 մլն. եվրո, պետք է կառուցվի ՀՀ և ՎՀ համատեղ ջանքերով, վերջին պայմանավորվածության համաձայն ծախսերի 60%-ը պետք է իր վրա վերցներ վրացական կողմը, իսկ մնացած 40%-ը` հայկականը: Կամուրջի լայնությունը կգերազանցի ներկայիս կամուրջին 4 անգամ, որը իր հերթին կկրճատի սահմանահատման ժամանակատարությունը և կավելացնի թողունակությունը, իսկ ներկայիս կամուրջը կմնա ռեզերվում, ինչը կբարձրացնի անցակետի անվտանգության մակարդակը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ