«Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»
Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար իդեալական տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին: Անկախ նրանից, թե ում և […]





































