18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մերժվել է

Ս.թ. մայիսի 16-ին հազարից ավելի ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հիմնադրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Ընդամենը երկու ամիս անց այդ մարդկանց թիվը կրկնապատկվեց: Անընդհատ բացվում են կուսակցության տարածքային գրասենյակներ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում: Կուսակցության վարչության և հանձնաժողովների ակտիվ աշխատանքը օրեցօր ընդլայնում են կուսակցության ճանաչումն ու ժողովրդականությունը: Կուսակցության քաղաքական կուրսը և երկրում իրականացվող անարդյունավետ կառավարման ու դրանում պատասխանատուների նկատմամբ  խիստ քննադատությունն ու պահանջատիրությունը, բնականաբար պետք է առաջացներ որոշակի հակազդեցություն «Ալյանս»-ի նկատմամբ:

Ուստի, հենց այս տեսանկյունից ենք գնահատում իշխանությունների կողմից ` ՀՀ արդարադատության նախարարության ձեռքերով, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցումը մերժելը:

Մենք ընդունում ենք մեզ ուղղված մարտահրավերը. սա միայն քառապատկելու է մեր ներուժը: Հարկադրված,  կուսակցությունը առաջիկա օրերին կանցկացնի նոր համագումար և կպարտադրի իր իսկ գրանցումը` գործող օրենքի շրջանակներում:

 Լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ