06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Աստծո երակներով հոսող լույսը»

«Ինձ համար բանաստեղծությունը,  եթե պատկերավոր ասեմ` Աստծո երակներով հոսող լույսն է»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:

Ինքնատիպ, երբեմն անգամ գաղտնազերծումներով լի աշխարհի բնակիչը ունի իր ասելիքը ու այն կյանք ու արյուն է ստանում միայն Ռազմիկին հատուկ մտածողության շնորհիվ:

Ռազմիկ Գրիգորյանի պոեզիան կարդալիս զգում ես նոր թխած լավաշի բույրը ու հատում Մարդ լինելու արվեստից Աստվածային տանող սահմանագիծը:

ԼԱՎԱՇ
Թոնրատանը լողացող ծխում
մորս ու տատիս միջև
ծաղկում է հացի երաժշտությունը…

* * *

Երբ ցոլքս սրտոմդ քարտեզագրի տարածությունս
շնչառությանդ հետ կշոշափես սահմաններս,
շուրթերիդ միջև լողացող անունս կմարսես
մինչ այդ քեզ անծանոթ հաճելի ցավով…
Հեշտ չէ հյուրընկալվել Աստծուն
այն էլ երկուսով միաժամանակ…

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ