ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` […]





































