22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շարունակվում են թունավորումները` դեռեւս անհայտ պատճառով

Արագածոտնի մարզում շարունակվում են թունավորման դեպքեր գրանցվել: Երեկ «Թալինի ԲԿ» է տեղափոխվել ևս երեք հիվանդ՝ դարձյալ թունավորման ախտանիշներով:

Henaran.am-ի հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ թունավորվածները եղել են Թալինից և Մաստարայից: Վերջինս նաև նշեց, որ  այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 13 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է: Հիվանդներն առաջիկա օրերին դուրս կգրվեն: ԲԿ-ի տնօերնն ասաց նաև, որ թունավորումները, ըստ երևույթին, ջրից են:

Նշենք սակայն, որ «Հայջրմուղկոյուղուց» հայտնել էին, որ իրենք փորձաքննության են ենթարկել իրենց մատակարարած ջուրը, և այն պիտանի է ճանաչվել օգտագործման համար ՝ առանց որևէ վնասակար բացիլների:

Այս դիտարկման վերաբերյալ «Թալինի ԲԿ» տնօրենն ասաց, որ ամեն բան պարզ կլինի սանեպիտկայանի անցկացարած փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում թունավորման դեպքեր են գրանցվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ