02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ ջրի խնդիրը … մասսայական թունավորում

Թալինում վախենում են ծորակից ջուր խմել, թունավորման վախը բնակիչների մոտ խուճապ է առաջացրել:

«Մենք արդեն վախենում ենք ջրից օգտվել: Բոլորին զգուշացված է, որ ջուրը եռացնեն և նոր խմեն, հակառակ դեպքում կթուանվորվենք,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգող բնակիչը` չցանկանալով հրապարակավ ներկայանալ,-էս ինչ է կատարվում, էս  ինչ օրի ենք մենք: Եթե խնդիր կա, թող սարքեն: Հացի խնդիրը քիչ էր, հիմա էլ ջրի խնդիրը: Պետք է թունավորումից մարդիկ մահանան, որ նոր խելքները գլուխները հավաքեն»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝  Արագածոտնի մարզում համաճարակ է տարածվել, պարզապես վախենում են այդ մասին  բարձրաձայնել: Ասաց, որ իր երեք հարևանները  թունավորման ախտանիշով հոսպիտալացվել են:

Հիշեցնենք, սեպտեմբերի 14-ին Թալինի Բժշկական կենտրոն էին տեղափոխվել 25 հոգի, որոնք բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից:

Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հանրապետության գլխավոր վարակաբանը տեղեկացրեց, որ բոլոր հիվանդների բուժմանը անձամբ է հետևում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ