06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կյանքս՝ հայրենիքիս … սահմանապահ գյուղի հեքիաթը

Սահմանապահ Չորաթանում կրակոցների ձայնը չի զարմացնում փոքրիկներին: Գյուղի մանկապարտեզի վարիչը՝ Օֆելյա Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Հեքիաթ» անունով մանկապարտեզում ուսուցանում են հայրենասիրություն և հաճախ են խոսում հերոսների մասին: Հերոսական անկյունին մոտենալիս փոքրիկ մի տղա բղավեց. «Կյանքս՝ հայրենիքիս…»: Այնքան վստահություն կար մանկական այդ անկեղծ բացականչության մեջ:

Ովքեր են տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները /ֆոտոշարք/

Forbes հանդեսը ներկայացրել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Հաշվի են առնվել 2014 թվականի հունիսի 1-ից 2015թ. հունիսի մեկն ընկած ժամանակահատվածի արդյունքները: Ցուցակը գլխավորել է «Սոված խաղեր» ֆիլմի գլխավոր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Ցուցակում են հայտնվել նաեւ Ջենիֆեր Էնիսթոնը, Անջելինա Ջոլին, Ջուլիա Ռոբերթսը եւ այլ հայտնի դերասանուհիներ:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ […]

Թուրքիան կպայթի՞

«Թուրքիայում լարված իրավիճակը սկսվեց ընտրություններից հետո և պայմանավորվեց Էրդողանի պարտությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ նկատելով, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում  չկարողացավ հավաքել մեծամասնություն, որպեսզի միանձնյա կառավարություն կազմի: Դրա հետևանքով Էրդողանը պատրաստ եղավ գնալ անհավանական քայլերի , որպեսզի վիժեցնի կոալիցիոն կառավարություն կազմելու փորձերը. « Լարվածություն ստեղծելով՝ Էրդողանը ցանկանում է բարենպաստ պայմաններ ստեղծել նոր […]

Բաղրամյանի իրադարձությունները ՀԷՑ-ի վաճառքն արագացրեցին. Վահրամ Բաղդասարյան /վիդեո/

Եռակողմ բանակցություն պետք է ընթանա՝ գնորդ-պետություն-վաճառող: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Էլի եկել ու իր երգն է երգում»

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրավիրել էր հավաք, որտեղ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը: Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ը հինգ ուժերի հետ միասին ստեղծել է «Փրկության ճակատ», որը ստորագրել է «Ոչ» ճակատի հրապարակած փաստաթուղթը: ԱԻՄ առաջնորդը նախազգուշական նամակ փոխանցեց երկրի նախագահին, զգուշացնելով, որ Սահմանադրական բարեփոխումները ապօրինի են և նույնիսկ հակասահմանադրական […]

Նա վերցրեց միկրոֆոնն ու սկսեց երգել. 3 րոպեից բոլորը լալիս էին /վիդեո/

Անգլիայի X-Factor նախագծի երիտասարդ մասնակից Ջոշ Դանիելը եկել էր շոուին` երգելու ի հիշատակ իր մահացած ընկերոջ: Երիտասարդն իր կատարմամբ անտարբեր չթողեց ոչ հանդիսատեսին, որ ժյուրիի անդամներին: Բոլորը լալիս էին ու կանգնած ծափահարում նրան:

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել են ուսումնական կենտրոն

Ս.թ սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց […]

Բարոյականության օրենքները գրված են Սուրբ գրքում. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ այսօրվա նիստի ավարտից առաջ անդրադարձավ պատգամավորների կողմից  բարոյականության մասին հայտարարություններին. «Բարոյականության օրենքները  ոչ Սահմանադրության մեջ են,  ոչ օրենքներում, բարոյական օրենքները  գրված են Սուրբ գրքում  և առաջնորդվեք դրանցով» :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի