03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից անցնելուց առաջ վարչապետ Աբրահամյանը դիմելով խորհրդի անդամներին՝ նշել է, որ այս տարի ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս՝ ազգայնացնելով Հազարամյակի զարգացման նպատակները, ակտիվորեն ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը՝ արձանագրելով զգալի […]

ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետներ է պատրաստում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծնուսանող-փորձագետների համար երկամսյա դասընթաց է իրականացնում: Նպատակն է նոր մասնագետներով համալրել ուսանող-փորձագետների բազան: Ըստ Հավատարմագրման կարգի` փորձագիտական խմբի 5 անդամներից մեկն ուսանող  է: Դասընթացի մասնակիցները ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներ են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ: Այսօր կայացած դասընթացը վարում […]

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության ժամանակ հայտաբերվել են վարակված տնկիներ

Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները ֆիլոքսերայից զերծ գոտում աճեցվելու և դրանցում […]

Մարմինի հետ կապված բարդույթներից հայ կանայք ազատվել են. լողավազաններ զգեստով չեն մտնում

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ այլևս լողավազաններում, ծովափերին, Սևանա լճի ափին գրեթե չեն հանդիպի կանայք, ովքեր լողազգեստ չեն կրում, այլ հագուստներով են լողում, ինչը նախկինում տենդենց էր դարձել հայ մի շարք կանանց մոտ: ”Շատ է փոխվել ամեն ինչ, հիմա լողազգեստներ հիշեցնող կարճ զգեստներով հայ կանայք քաղաքում են շրջում, ինչն այդքան էլ գեղեցիկ չի […]

Ֆինանսների նախարարություն-«Հայփոստ» համատեղ նախաձեռնություն Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում […]

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց ԵԺԿ Ուսանողական կառույցի(EDS) անդամ ձայների աննախադեպ քանակով

Հուլիսի 28-ին Մալթայում  մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է […]

«Եթե իշխանություններին հաջողվի, մյուսները մշտապես խաղից դուրս են լինելու»

«Չի բացառվում, որ հաջողվի պայքար կազմակերպել, տեսականորեն չի բացառվում, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ և կողմ, և դեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հայտարարած դիմադրության ճակատի պայքարը հաջողվի: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկել է քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, […]

Նախարարի հրամանով հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են  ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի: Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար […]

Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաև արտաքին լուսավորության ծրագիրը: Ըստ այդմ, կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է   4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված