14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի ծրագիրը բացահայտված է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՀՀԿ-ականները իրենից շնորհակալություն են հայտնել ԱԺ նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու առաջարկի համար և նոր առաջարկ արեց.«Առաջարկում եմ ձեզ երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով՝ Սերժ Սարգսյանի  հետ միասին, հրաժարական տալ՝ միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն, բայց ձեր առաջիկա ծրագիրը  հասկանալիորեն դա չէ»:

Լևոն Զուրաբյանը փորձեց իր ելույթով բացահայտել, թե ինչ է թաքնված սահմանդրական փոփոխությունների քողի տակ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ հենց Սերժ Սարգսյանն է հայտարարել, որ ինքը դեմ է  խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն:

«Սերժ Սարգսյանն ով-ով, բայց բոլորից լավ է հասկանում, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և Լևոն Տեր-Պետրոսյնաը, և ինքը՝ Սարգսյանը,  լավ, թե վատ,  որպես երկրի Գերագույն գլխավոր հրամանատարներ  պրոֆեսիոնալ հիմքով  զբաղվել են բանակի ղեկավարման գործով  և այդ առումով  կիսանախագահական համակարգը  անվտանգության բնագավառում հուսալի համակարգ է»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին և հենց այդ պաշտոնն էլ նա կզբաղեցնի  նախագահության ավարտից  հետո:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ