23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Իմ նպատակը աշխարհի ուշադրությունը գրավելն է. Վահանը Բաքվում ասուլիս է տվել

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը կնոջ հետ միասին օրերս փախել է Ադրբեջան եւ այնտեղից քաղաքական ապաստան խնդրել: Այսօր նա Բաքվում մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ հայտարարել է, որ ինքն իննքնակամ է տեղափոխվել Ադրբեջան և շնորհակալ է այդ երկրի կառավարությանը` ինձ քաղաքական ապաստան տրամադրելու համար, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Իմ նպատակը ադրբեջանական րատվամիջոցների միջոցով ողջ աշխարհի հանրության, հայկական սփյուռքի ուշադրությունը գրավելն է դեպի Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը: Ես նրա ռեժիմի քննադատն եմ և կշարունակեմ ջրի երես հանել, որտեղ էլ որ լինեմ: Հայաստանի իշխանությունները կտտանքների միջոցով փորձում էին ինձ ստիպել ընդունել այդ ռեժիմի պայմանները: Սակայն ես հրաժարվեցի»,- ասել է նա:

Վահան Մարտիրոսյանը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից` նշելով, որ հայերը պատերազմ չեն ցանկանում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ