28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Վանաձոր» ՔԿՀ–ի ծառայողը կաշառք է վերցրել կալանավորին բջջային հեռախոս փոխանցելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ին է փոխանցել բջջային հեռախոս: Ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու՝ բջջային հեռախոսը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորին փոխանցելու համար հիշյալ հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ն Գրիշա Մ.-ից […]

Մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության ավտոերթը /վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման ավտորեթը: Henaran.am-ը նախաձեռնության անդամներից տեղեկացավ, որ ավտոերթը անցնելու է Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կոմիտասի պողոտայով: Նշենք, որ ավտոերթի մասնակիցները քաղաքացիներին իրազեկում են վաղվա հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու Ազատության հրապարակում ժամը 18:30-ին: Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի […]

Պայմանագրային զինծառայողները կհրաժարվե՞ն

Պայմանագրային զինծառայողները դժգոհում են իրենց ստացած աշխատավարձից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սահմանային զորամասերից մեկի հրամանատարը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում: Մեր զրուցակցի փոխանցմամբ` պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի.«Գերադասում են գնալ խոպան ու ասում են, որ իրանք արյան գնով ցամաք հացի փող են առնում: Ընտանիքի աչքից ընկնում […]

13-ամյա աղջիկը պատժել է բռնաբարության փորձ անողին

Ալթայի շրջանում 34-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է դպրոցահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:  Ինչպես հայտնի է դարձել, սեպտեմբերի 5-ին Բարնաուլում, երբ նշել են քաղաքի օրը, 13-ամյա աղջիկը վերադառնալիս է եղել տուն, երբ նրա վրա անծանոթ տղամարդ է հարձակվել, գրում է “Интерфакс”-ը: Տղամարդը դանակով սպառնացել է երեխային եւ փորձել բռնաբարել նրան, սակայն […]

Ինքնասպանության դիմած կառավարության աշխատակիցը գիտակցության չի գալիս

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ինքնասպանության փորձ կատարած կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը կայուն ծանր է, որւեէ փոփոխություն չկա, գիտակցության չի եկել: Այս մասին մեզ փոխանցեցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: Հիշեցնենք, 32-ամյա Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է արել Կառավարության շենքի հետնամասում: Նա ստացել էր գլխի շրջանում հրազենային վիրավորում եւ հոսպիտալացվել: Ինչպես նախապես տեղեկացրել ենք, […]

Հրաժարվել է վարչապետի պաշտոնից

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մերժել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` զբաղեցնել վարչապետի պաշտոնը, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին գրել է Ֆուաթ Ավնի անունով Թվիթերյան սկանդալային գաղտնի օգտատերը, ով հայտնի է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կուլիսային խոսակցությունների իր բացահայտումներով: Նա գրել է, որ Էրդողանը ցանկացել է վարչապետի պաշտոնում նշանակել Գյուլին, որպեսզի բարձրացնի «Արդարություն և զարգացում» […]

Նոր հնարավորություն

Այսուհետ քաղաքացիները կարող ենառցանց եղանակով նամակներ, դիմումներ, բողոքներ, առաջարկություններ հասցեագրել ՀՀ ոստիկանության պետին եւ նրա տեղակալներին: Նամակները հնարավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաեւ ոստիկանության կայէջի հետեւյալ հղմամբ` www. police.am/help/helpcause4.html :

Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ

ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում վարչապետը առաջարկեց ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ տարածքում իրականացնել ռուբլիով: Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում անցում կկատարենք ԵԱՏՄ տարածքում առհասարակ ռուբլով առևտրաշրջանառության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայացված առաջարկն ուղղված է արդեն իսկ ներկայացված հիմնախնդիրների լուծմանը և որևէ առնչություն չունի միասնական […]

Պապս էտ տունը թուրքից էր առել/վիդեո/

Տասը տարուց ավելի է Հյուսիսային պողոտայի բնակիչները պայքարի ուղի են բռնել: Նրանք պահանջում են վերահաշվարկ անել և իրենց տալ իրենց քանդված տների իրական արժեքը: Henaran.am-ի հետ զրույցում բնակիչները տեղեկացրին, որ իրենցից շատերը սթրեսային ֆոնի արդյունքում ստացած հիվանդություններից մահացել են ու պահանջատեր բնակիչների թիվը կրկնակի կրճատվել է.«Թող ինձ տան ինչ-որ պետք է տային»,-բղավում էր բնակիչներից Գոհար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի