09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արմեն Դարբինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ նման համագործակցությունը նպաստում է մեր հանրապետությունում կրթության եւ գիտության որակի բարձրացմանը, ժամանակակից փորձի կիրառմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ