16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ».Ազատամարտիկը մեղադրեց Ռուբեն Հայրապետյանին/վիդեո/

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողներին հանդիպման էր հրավիրել սեփական տանը: Ազատամարտիկը ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։ «Սմբատ- Տեսա Ռուբեն ջան, մի քանի անգամ զանգել էիր, հո բան չի՞ եղել։ Ռուբեն- Սմբո ջան, բա ո՞նց չի եղել, ես ի՞նչ կապիկություն ես արել, մարդկանց ես շուրջդ հավքել, ցվրվի տնով: Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք […]

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է խորհրդարանաի լրատվական ծառայությունը: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Ժան Տեր-Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: […]

Ֆրանսիացիները ՀՀ տարածքում տեսչություն են անցկացրել

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեսչության շրջանակում տեսչական խումբն այցելել է 3-րդ ԲԿ զորամասերը: Տեսուչները ցանկություն են հայտնել  լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: […]

Որոշողը ՀՀ իշխանությունն է. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, որևէ կերպ չի կարող հանգեցնել նրան, որ Արցախում նույնպես տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ, առավել ևս` Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ իշխանությունները կազմակերպեն միասնական հանրաքվե: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ հայտարարությունը որևէ կերպ չի կարող կապ ունենալ Արցախում ևս Սահմանադրական […]

Մուսուլմանին սպանել են տավարի միս ուտելու համար

Հնդկաստանի գյուղերից մեկում գազազած ամբողը քարերով ծեծելով սպանել է մի տղամարդու, քանի որ լուրեր էին տարածվել, թե վերջինի ընտանիքը տավարի միս է կերել: Համագյուղացիների զոհն է դարձել 50-ամյա մուսուլման Մուհամեդ Ահլաքը, որի վրա հարձակվել են իր իսկ տանը, հայտնում է BBC-ն: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է, լրջորեն վնասվել է նաեւ նրա 22-ամյա որդին, ով հիմա […]

Վթարային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. հոկտեմբերի 2-ին Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փող. 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182 համարների ջրամատակարարումը: ս.թ. հոկտեմբերի 2-ին Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Փափազյան փող. 13 և […]

Հայաստանը Google-ում՝ ներկայիս սահմաններով

Հաշվի առնելով Գուգլ քարտեզի հաճախակի օգտագործումը և այն փաստը, որ Գուգլ քարտեզում ներկայացվում է ՀԽՍՀ ժամանակաշրջանի տարածքը, Նաիրի համընկերությունը հրավիրում է ներկա լինել սեմինարի, որի ընթացքում կցուցադրվեն այն տեխնիկական լուծումները, որոնք անհրաժեշտ են Գուգլ քարտեզում Հայաստանը ներկայիս սահմաններով ներկայացնելու համար։ 2014թ. Նաիրի համընկերության նախաձեռնությամբ տպագրվել են «ՀԱՅՔ. XXI դարի սկիզբ» քարտեզներ՝ հայոց ներկայիս ամբողջական տարածքը […]

Զգուշացում

Լրատվամիջոցներից մեկում զետեղված հրապարակման մեջ խոսք էր գնում Կոթի գյուղի մոտ, իբր, տեղադրված արագաչափի և սահմանամերձ բնակավայրի բնակչությանը պատճառած բազում անհարմարությունների ու վնասների մասին: Նախ, պաշտոնապես հայտնում ենք՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի տարածքում երբևէ լուսանկարահանող արագաչափ սարքեր չեն տեղադրվել և չեն շահագործվել: Իրողությունն այն է, որ մարզի տարածքում լուսանկարահանող-արագաչափ սարքեր տեղադրվել են 2012 թ. փետրվար […]

Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում

«Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք երբեք չեն պահանջել վաճառել ՀԷՑ-ը կամ, առավել ևս, սուբսիդավորել էներգիայի վճարը: «Սամվել Կարապետյանը թող իր գումարներն իրեն պահի, մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, այլ […]

Իգդիրում հակահայկական ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ընդդեմ Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայալեզու ցուցանակի, գրում է Ermenihaber.am-ը: Միջանկյալ նշենք, որ շաբաթներ առաջ, որ Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել: Համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի