04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկու օր նստացույց կանեն

Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են Նաիրիտի մի խումբ նախկին աշխատակիցներ: Նրանց պահանջը նույնն է` վճարել իրենց աշխատավարձերը: Լրագրողների հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ մեկ ժամ էլ սպասելու են, եւ եթե որեւէ մեկը խելամիտ որոշմամբ իրենց չմոտենա, ապա 13.00-ից նստացույցի են դիմելու: «Առնվազն երկու օր նստացույց ենք անելու»,- ասացին նրանք:

Փոխել համընդհանուր պատկերացումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի […]

Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին, ասվում է ՌԴ կառավարության կայքում: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը, գրում է РИА Новости–ն: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել […]

Փլուզման հետևանքները վերացվել են. Գորիսում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ-ում (Մ2) տեղի ունեցած փլուզման հետևանքները ժամը 11:00-ի դրությամբ Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները վերացրել են: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մայիսի 16-ին՝ «Թանգարանների գիշեր»

Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:  2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մայիսի 16-ին և 18-ին «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումները ևս կանդրադարնան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի մասնակից թանգարանների […]

Վարչապետը շնորհավորեց աննախադեպ հաղթանակի առթիվ

Մայիսի իննին Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներ­կայանում էր  «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։  Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում  են սփյուռքահայ 18  արվեստա­գետներ, ովքեր տարբեր են իրենց մտածողությամբ, […]

Փլուզում. Գորիսով անցնող միջպետական ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 05: 00-ի սահմաններում, Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ հատվածում (Մ2) հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Այս պահին Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները լայնածավալ աշխատանքներ են տանում ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի […]

Հայկական արմատներով բրիտանացի գրողը Հայոց ցեղասպանության թեմայով գիրք է հրատարակել

Մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Վարշավայի «Քվադրիլիոն» գեղարվեստի ստուդիա-պատկերասրահում տեղի ունեցավ հայկական արմատներով բրիտանացի գրող Ջոնաթան Հովհաննես Ուբստերի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Ես լսեցի սոխակի երգը» («I heard the Bulbul sing») գրքի շնորհանդեսը և գրքի պատկերազարդումների հեղինակ, լեհ երիտասարդ գծանկարչուհի, Քեմբրիջի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Ջուլիա Կոնեչկոյի անհատական ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ […]

Ո՞վ է նա. Մերկելը` Աթաթուրքի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Բեռլինում թուրքական դպրոց կատարած այցելության ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի  ունեցել:  Դպրոցում Մերկելը հանդիպել է թուրք աշակերտների հետ և պատասխանել նրանց հարցերին, գրում է  Ermenihaber.am-ը: Հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլեր աշակերտներից մեկի հեռախոսի վրա տեսնելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա ՔեմալԱթաթուրքի լուսանկարը` հարցրել է. «Ո՞վ է նա»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական […]

Ինչպես ազատվել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ այն գործող 42 դրամից դարձնել մոտ 60 դրամ: Մեզ հետաքրքրում է այլ հարց. իսկ ինչպիսի՞ն է էլեկտրաէներգիայի սակագինը Ռուսաստանում: Ինչո՞ւ ենք Հայաստանի սակագինը համեմատում Ռուսաստանի հետ, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի