17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն. թուրք երգչուհի

«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:

Ստամբուլում ծնված ու Գերմանիայում մեծացած երգչուհին հենց գերմանիայում է ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում կրթություն ստանալու տարիներին երգչուհին մշտապես բախումների մեջ է եղել թուրքական գաղափարախոսություն քարոզող դասախոսների հետ:

«Երբ երիտասարդ էի, վերադարձանք Թուրքիա: Միայն այդ ժամանակ իմացա, որ Թուրքիայի տարածքում նախկինում ապրել են հայերը, հայերի բնօրրան է: Ինձ համար նոր աշխարհ բացվեց: Հենց այդ ժամանակվանից սկսվեց իմ կապը հայ երգարվեստի, մշակույթի հետ»,- ասաց երգչուհին:

Լեման Շտեհնի խոսքով, Թուրքիայից կրկին վերադարձել է Գերմանիա՝ մշտական բնակության: Երկար ժամանակ կապը խզել է հայկական երգարվեստի հետ, մինչև, ըստ նրա, տեղի ունեցավ ողբերգական զոհաբերություն. «Ինձ ցնցեց, որ մենք կորցրեցինք իմ սիրելի եղբայր Հրանտ Դինքին: Նրա ամենասիրած երգերից էր՝ «Սարի գելին» երգը»:

Լեման Շտեհնը համոզված է՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով. « Մարդն այն ժամանակ է մարդ, երբ առնչվում է իր կեղտոտ անցյալի հետ: Ինչպես կարելի է խուսափել «ցեղասպանություն» եզրույթից, ես չեմ կարող հրաժարվել դրանից: Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն: Իմ պարտքն եմ համարում մասնակցել ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառումներին»,- ասաց նա:

Երգչուհին Հայաստանում արդեն համերգներ ունեցել է եւ առաջիկայում եւս երկու համերգ կունենա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ