Նախագահն ընդունել է Չեխիայի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Զդենեկ Շկրոմախին, ինչպես նաև չեխական խորհրդարանական պատվիրակության բոլոր այն անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 24-ին Երևանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: […]





































