29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կխթանվի՞

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն ընդունել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման համար անհրաժեշտ պայմանները հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել է, որ […]

Ուշադրություն. նոր արագաչափեր եւ տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. – Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ, – […]

Դատավորը մեղադրվում է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը դեռևս դատարանում ցուցմունք չի տվել: Այս մասին հաղորդեց ամբաստանյալի պաշտպան Կարեն Թումանյանը, տեղեկացնում է  iravaban.net-ը: Ներկայումս դատարանը հասել է գրավոր ապացույցների հետազոտմանը, հրապարակվում են նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստերը: Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր […]

Նաիրիտցիները նոր պահանջ ունեն /վիդեո/

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին նոր պահանջով են հավաքվել: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու` պահանջելու վերագործարկել գործարանը. «Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն […]

Մասսայական թունավորում մանկապարտեզում. երեխաները մահացել են

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում երեխաների մասսայական թունավորում է տեղի ունեցել: Արդյունքում 18 երեխա հայտնվել է հիվանդանոցում, որոնցից 2-ը` 5 տարեկան քույր եւ եղբայրը, մահացել են, հայտնում է “Блокнот”-ը: Սաշան եւ Դաշան զարմիկներ էին, նրանք վերջերս վերադարձել են ծովից ու անմիջապես մանկապարտեզ են հաճախել: Ինչպես ասել է Դաշայի մայրը, երկու օր մանկապարտեզ գնալուց հետո երեխաներն իրենց վատ […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր չեն հասցնի ավարտել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցով քննարկումը եւ կարիք է լինելու վաղը արտահերթ նիստ հրավիրել այդ հարցով: ԱԺ նախագահի խոսքով` ստորագրահավաք է ընթանում: Հիշեցնենք, ԱԺ-ում քննարկվում է այդ հարցը:  

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ:

ՀԷՑ-ի գնորդն օֆշորո՞ւմ է գրանցված. նախարարն անտեղյակ է /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործարքին անդրադարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը: Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ […]

Սերժ Սարգսյանը վախենո՞ւմ է

Արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հանրագրում գրառում է արել. «Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի