29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը: Դեսպան Թյան […]

Շարմազանովն ուղղեց Փաշինյանին

«Քանի որ հաջորդը կրթության և գիտության հանձնաժողովի նախագահը պետք է ելույթ ունենա պատմական գնահատականներ բերելը հետաքրքիր են՝ Տիգրան Մեծից մինչև Նապոլեոն, և մեզ ուղիղ եթերով նայում են, շատ լավ է: Պարզապես, որպեսզի մեզ չմեղադրենք, ասենք, որ Բորոդինոյի ճակատամարտը Մոսկվայի գրավումից 11 օր առաջ է եղել»,- ԱԺ նիստում ասաց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ մինչ այդ […]

Մարկ Ցուկենբերգը ներկայացրել է հայազգի Տարոն Աճեմօղլուի գիրքը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի A Year of Books համայնքում ներկայացրել է հայազգի գրող Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը, գրում է culture.am-ը: A Year of Books համայնքում մեր օրերի ամենահարուստ մարդկանցից մեկը  ամեն երկու շաբաթը մեկ հանրային քննարկումների համար գիրք է ներկայացվում։ «Գիրքը բացահայտում է սոցիալական ինստիտուտների և խթանների տարբեր տեսակներ, […]

Այս պրոցեսը ձեռնարկվել է ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում  բլեֆ: Այս մասին պատգամավորն ասաց այսօր ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագշի քննարկման ժամանակ: «Չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար, որովհետև  մենք տեսանք, թե ինչպիսի սկանդալներ ծագեց պաշտպանության նախարար   Սեյրան Օհանյանի անվան շուրջ  և  նա մի պահ սկսեց լրջորեն հավատալ , որ հենց ինքն է լինելու […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` ընդգծելով, որ հատկապես […]

«Օզոնային շերտի ուսումնասիրությունները Հայաստանում»

Սեպտեմբերի 16-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ  ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Օրվա առաջին կեսին կազմակերպվել էր հեռուստակամուրջ Երևանի N 174 հիմնական դպրոցի և Բելառուսի Հանրապետության Մինսկի N 19 վարժարանի սաների միջև, որի ժամանակ 174 հիմնական դպրոցում աշակերտները Բելառուսի իրենց հասակակիցներին են ներկայացրել […]

Վահան Բաբայանը կողմ է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Վահան Բաբայանն իր ելույթում  հիշեցրեց, որ համամասնական ընտրակարգին ԲՀԿ-ն նախկինում էլ է կողմ եղել, որն այսօր արդեն ամրագրված է սահամանադրության նոր տարբերակում:

Մի քիչ գրագետ եղեք. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմադիրներին

ԱԺ-ում սահամանդրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելութով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս վերջին ամիսների  իրադարձությունները և քննարկումները սահմանդրական բարեփոխումների փաթեթի շուրջ ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանդրական բարեփոխումների փոփոխությունների հարցը բնական օրակարգային հարց է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում էին որոշ ընդդիմախոսներ: Եվ արձանագրենք առաջին  փաստը: Փաաստ համար […]

Ծխախոտի պատճառով առաջացած հրդեհի հետեւանքով 8 մարդ է մահացել

Պերմսկի շրջանում առանձնատներից մեկը հրդեհվել է, ինչի հետեւանքով 8 հոգի է մահացել` 2 կին եւ 6 տղամարդ: Դեպքի առթիվ տեղի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ինչպես պարզվել է, մի քանի հարեւաններ հավաքվել եւ ալկոհոլ են օգտագործել: Պարզվել է նաեւ, որ հրդեհի պատճառ է դարձել ծխախոտը:

Նալբանդյանը ընդունել է Մարսել Պեշկոյին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մարսել Պեշկոն քննարկեցին ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր: Հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի