05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Անթալիայում. մարդիկ խուճապի մեջ են

Թուրքիայում Անթալիայի Քալաուչաղըզ գավառում այսօր գիշերը 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը ժողովրդի շրջանում մեծ խուճապ է առաջացրել: Մարդիկ դուրս են եկել փողոց ու երկար ժամանակ չեն վերադարձել իրենց բնակարանները, գրում է Ermenihaber.am-ը:

Բնակիչներից Քեմալ Յըլդըրըմը ասել է, որ շենքերը ճոճվել են և, եթե ցնցումները մի քանի րոպե էլ շարունակվեին, ապա ավերածություններ կլինեին: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով երկրաշարժի հետևանքով մարդկային զոհեր և նյութական վնասներ չեն գրանցվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ