15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր հեռանկարներ

Այսօր Արդարադատության ակադեմիա են այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը  շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել […]

Ինքնասպանության փորձ ինքնաթիռում

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռում ազգությամբ ադրբեջանցի ուղևորը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է “Фонтанка“-ն: 62-ամյա ադրբեջանցին փակվել է զուգարանում եւ հայտարարել, որ այլեւս այդպես ապրել չի ուզում: Այնուհետեւ նա կտրել է երակները: Բորտ ուղեկցորդուհին կանչել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին: Նշվում է, որ տղամարդուն փրկել են:

Լիցենզավորում ունեցող տաքսիստները պահանջում են

Տարբեր հասարակական կազմակերպություններ միանալով տաքսու վարորդներին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տաքսիների մասին նոր օրենքի դեմ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  թեմայի շուրջ խոսեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: «Գոյություն ունի «Վարորդների լիգա» Տիգրան Հովհաննիսյանի նախագահությամբ, որի մեջ ընդգրկված են մի քանի ՀԿ-ներ: Նրանք մայիսի 5-ին գրություն էին ուղարկել ղեկավարությանը, որով […]

Դա վճարել է իր գրպանից սեփականատերը

 Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կառավարությունը շահագրգռված է հետաքննություն անցկացնել, որպեսզի ամեն տարի նման կերպով հոսանքի թանկացման առաջ չկանգնենք, նա պատասխանեց, որ կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է գերկորուստները, որոնք երբեք սակագնի վրա չեն արտահայտվում, հանձնաժողովն էլ միշտ պնդել է, որ դա պետք է նվազի սեփականատիրոջ շահույթից: Հարցին, թե կթանկանա […]

Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ.սիրիահայերը վրդոված են

«Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք բանտերու մեջ, մեզ որևէ մեկը չի ցանկանում աջակցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մի խումբ սիրիահայ գործարարներ նամակով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին այն խնդրանքով, որ աջակցեն իրենց և բանկից վերցրած վարկերը վեց ամսով սառեցնեն։ «Վարչապետը մեզ ընդառաջ գնաց, ՓՄՁ-ին հանձնարարեց, որ […]

Անհայտ կորած Ռուզաննային գտել են

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 25-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Ռուզաննա Մարկոսյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում: Այս […]

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա […]

Կատաստրոֆա կլինի՞

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե Կառավարությունում այդքան աշխատակիցների առկայությունն ինչո՞վ է պայմանավորված։ «110 միլիարդ ընդհանուր աշխատավարձ է տրվում, եթե միջին աշխատավարձով հաշվեն, կստացվի 60 հազար աշխատող։  Որքա՞նով է այդքան աշխատողների թիվը մոտիվացված և արդարացված, եթե լինի 50 […]

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր` մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 07:30-ի սահմաններում 51-ամյա Ռադիկ Անդրեսյանը, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է մեկնման սրահում, իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն գործել: 

Երբ աղոթքով կապվես Աստծուն

Աղոթքով հարատև կապի մեջ եղիր Աստծո հետ, որպեսզի մեղքը չկարողանա կապի մեջ լինել հետդ և կապել քեզ: Երբ աղոթքով կապվես Ասծուն՝ կապած կլինես Սատանային կյանքիդ մեջ: Երբ դու Հիսուսի ձեռքերի մեջ ես՝ Չարը չի կարող իր ձեռքը բարձրացնել վրադ, իսկ նույնիսկ եթե բարձրացնի՝ պիտի կոտրի նրա ձեռքը: Չարը չի կարող իշխանություն ունելալ վրադ, երբ դու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի